Մատչելիության հղումներ

logo-print

Բոսնիացի սերբերը կողմ են հունվարի 9-ը պետական տոն հռչակելուն


Բոսնիա և Հերցեգովինա – Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը հանրաքվեից հետո, 25-ը սեպտեմբերի, 2016թ․

Բոսնիա և Հերցեգովինա – Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը հանրաքվեից հետո, 25-ը սեպտեմբերի, 2016թ․

Բոսնիա և Հերցեգովինայի սերբական հատվածի` Սերբական Հանրապետության տարածքում կիրակի կայացած հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 99 տոկոսը, հանդես է եկել հունվարի 9-ը պետական տոն հռչակելու օգտին:

1992 թվականի հունվարի 9-ին Բոսնիայի սերբական շրջանները անկախություն հռչակեցին Սարաևոյից, ինչը համարվում է քաղաքացիական պատերազմի ֆորմալ սկիզբը:

Մի քանի շաբաթ առաջ Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանը հանրաքվեի անցկացումը Սերբական Հանրապետությունում ճանաչել էր հակասահմանադրական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG