Մատչելիության հղումներ

Արևմուտքը «լրացուցիչ քայլեր» է պահանջում Ռուսաստանից Սիրիայում հրադադարը պահպանելու համար


Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը հայտարարել են, թե այսօր Ռուսաստանից է կախված Սիրիայում հրադադարը պահպանելու հարցը:

Արևմուտքը նախազգուշացրել է, որ Մոսկվայի գործողությունների նկատմամբ «համբերությունն անսահման չէ»:

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն երեկ Նյու Յորքում հանդիպելուց հետո հրապարակել են համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է՝ «այսօր Մոսկվան պետք ապացուցի, թե արդյո՞ք պատրաստ է ձեռնարկել դիվանագիտական լրացուցիչ քայլեր, որոնք թույլ կտան վերահաստատել հրադադարը, պայմաններ կստեղծեն մարդասիրական օգնությունը կարիքավորներին հասցնելու համար և հնարավոր կդարձնեն ՄԱԿ-ի միջնորդությամբ Սիրիայում քաղաքական փոփոխությանն ուղղված բանակցությունների վերսկսումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG