Մատչելիության հղումներ

Իտալական նավը խարիսխ է գցել իրանական նավահանգստում


Արխիվ -- Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի այցը Իրան, ապրիլ, 2016թ․

Արխիվ -- Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի այցը Իրան, ապրիլ, 2016թ․

Իտալական նավը խարիսխ է գցել Իրանի հարավում գտնվող Բանդար Աբաս նավահանգստում:

Այդպիսով անցած 15 տարիների ընթացքում առաջին անգամ արևմտյան պետության նավը հասել է Իրան:

Իտալիայի նավատորմի ներկայացուցիչները հայտարարել են, թե Իրան են եկել` «այդ երկրի նավատորմի հետ պատմական հարուստ կապերը և հրաշալի հարաբերությունները վերականգնելու համար»:

Իրանական նավը երեք օր կմնա Բանդար Աբաս նավահանգստում:

Իրանի և Արևմուտքի հարաբերություններն էապես բարելավվել են այն բանից հետո, երբ կողմերն անցյալ տարի կնքել են միջուկային պատմական համաձայնությունը:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին այս տարվա ապրիլին մեծ պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Թեհրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG