Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը «վրդովված» է Հալեպում ռազմական գործողությունների սրացմամբ


Սիրիա – Սիրիացի տղամարդը ռմբակոծության պատճառով փլուզված շինությունից դուրս է բերում մանկահասակ երեխայի մարմինը, Հալեպ, 23-ը սեպտեմբերի, 2016թ․

Սիրիա – Սիրիացի տղամարդը ռմբակոծության պատճառով փլուզված շինությունից դուրս է բերում մանկահասակ երեխայի մարմինը, Հալեպ, 23-ը սեպտեմբերի, 2016թ․

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը «վրդովված է ռազմական գործողությունների սրացմամբ» Սիրիայի Հալեպ քաղաքում, հայտարարել է նրա խոսնակը։

«Երկու օր առաջ Սիրիայի բանակի կողմից հայտարարված գրոհից հետո լուրեր են ստացվում հրկիզող և բունկերներ պայթեցնող ռումբերի կիրառմամբ օդային հարվածների մասին», - նշել է Ստեֆան Դուջարիչը։

Սիրիացի ակտիվիստները հաղորդում են, որ Հալեպի արևելքում շարունակվող ռմբակոծությունների պատճառով առնվազն 45 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա։

Մինչ բախումները շարունակվում են՝ Նյու Յորքում գտնվող Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալլեմը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնչեցրած իր ելույթում հայտարարել է, որ Դամասկոսը առավել քան երբևէ վստահ է, որ հաղթանակ է տանելու «ահաբեկչության դեմ մղվող պատերազմում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG