Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Պակիստանի ԶՈւ-երը առաջին անգամ համատեղ զորավարժություններ կանցկացնեն


Ռուսաստանի զինվորները ժամանել են Պակիստան, որտեղ նախատեսված են երկու երկրների զինված ուժերի պատմության ընթացքում առաջին համատեղ զորավարժությունները:

«Բարեկամություն-2016» զորախաղերին կմասնակցի ավելի քան 70 ռուսաստանցի զինծառայող:

Պակիստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ասիմ Բաջվան հաղորդել է, որ զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 10-ը:

Պակիստանցի փորձագետ Հասան Ասքարին ասել է, որ այդ զորավարժություններով Ռուսաստանը և Պակիստանը պատասխան են տալիս Միացյալ Նահանգների և Հնդկաստանի ռազմական համագործակցության ընդարձակմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG