Մատչելիության հղումներ

logo-print

Մարտական օդանավերը ռմբահարում են Հալեպում ընդդիմության հսկողության տակ գտնվող թաղամասերը


Մարտական օդանավերը նոր հուժկու ռմբահարումների են ենթարկում Հալեպում ընդդիմության ջոկատների հսկողության տակ գտնվող թաղամասերը:

Սիրիայի բանակը պատրաստվում է ռուսների օգնությամբ գրավել այդ թաղամասերը, և ենթադրվում է, որ օդային գրոհները այդ լայնածավալ գործողության մի մասն են:

Հալեպում գտնվող ընդդիմության ջոկատներից մեկի՝ «Լևանտի ճակատ»-ի ներկայացուցիչը «Ռոյթերզ»-ին փոխանցել է, որ այսօր քաղաքի վրա ընկնող ամեն մի ռումբ այնքան հզոր է, որ կարող է մի ամբողջ շենք հողին հավասարեցնել:

Սակայն նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ հարվածներ են հասցնում բացառապես ընդդիմության դիրքերին և քաղաքացիական օբյեկտներ չեն վնասում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG