Մատչելիության հղումներ

logo-print

Դատարանը բավարարեց իրավապահների միջնորդությունը և ևս երկու ամսով երկարաձգեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքը:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը «ապօրինի» որակեց դատարանի որոշումն՝ ասելով, որ քննչական մարմինը նույնիսկ մեկ հիմնավորում չի ներկայացնում։

Նշենք, որ Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց «Սասնա ծռեր»-ի աջակիցների երթը։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Նույն մեղադրանքով կալանավորված «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը, հիշեցնենք, գրավի դիմաց ազատ արձակվեցին, մինչդեռ Անդրիաս Ղուկասյանի դեպքում ազատազրկումը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։

«Անդրիաս Ղուկասյանը իրականում որպես քաղբանտարկյալ է պահվում», - երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր Մեժլումյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG