Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը Լեռնային Ղարաբաղում է


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ղարաբաղում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ, Ստեփանակերտի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է` քննարկելու երկու մայրաքաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները:

Շնորհավորելով Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձի առթիվ` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու Ստեփանակերտին՝ կյանքի կոչելու քաղաքային տնտեսության ամենատարբեր ոլորտներին առնչվող համատեղ ծրագրերը:

«Հաճելի է արձանագրել, պարոն քաղաքապետ, որ Ստեփանակերտը տարեցտարի իր հիմնադրման օրը դիմավորում է էլ ավելի բարեկարգ ու ներկայանալի տեսքով, ինչը լավագույնս խոսում է թե՛ քաղաքային իշխանությունների հետևողական աշխատանքի և թե՛ հենց ստեփանակերտցիների սրտացավ վերաբերմունքի մասին: Տոնական շունչն իսկապես նկատելի է Ստեփանակերտում, և վստահ եմ, որ գալիք տարիներին ևս Արցախի մայրաքաղաքը տոնական այս օրը դիմավորելու է նորանոր ձեռքբերումներով», - ընդգծել է Մարգարյանը:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը Ստեփանակերտի գործընկերոջը հրավիրել է հոկտեմբերի 8-ին այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան 2798» տոնական միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG