Մատչելիության հղումներ

Էջմիածնում ընտրությունների նախօրեին տեղի ունեցած դեպքով ևս մեկ քաղաքացի է ձերբակալվել


Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Էջմիածնում տեղական ինքնակառավարման մարմիննրեի ընտրությունների նախօրեին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ձերբակալվել է ևս մեկ քաղաքացի։

Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության կատարումը գլխավոր դատախազի գրավոր ցուցումով հանձնարարվել է քննչական խմբին՝ դրանում ներառելով Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ:

«Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիշյալ հանցանքները կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Կ-ն», - ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունը հիշեցնում է, որ նույն գործի շրջանակներում սեպտեմբերի 18-ին ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա-ն, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG