Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել


Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի Զինված ուժերիգլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, խորհրդակցության ընթացքում քննարկվել է հոկտեմբերի 13-ից 15-ը Երևանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերում Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել անկախության 25-րդ տարեդարձին զորահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին զորահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG