Մատչելիության հղումներ

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը հանդիպումներ է ունեցել ՀՀ ՊՆ-ում


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Սեպտեմբերի 19-23-ը հերթական այցով Երևանում էր Հայաստանի պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման արդյունքների իրագործմանն աջակցող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում խմբի անդամները քննարկել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումները կյանքի կոչելու և հաստատութենացնելու հարցերը, համաձայնեցվել են այս ուղղությամբ խորհրդատվական խմբի հետագա աջակցության կարիքները:

Այցի ընթացքում խորհրդատվական խումբը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներին է ներկայացրել «Մարդկային ռեսուրսների կառավարումը և պրոֆեսիոնալ ռազմական կրթությունը» խորագրով բանախոսություն:

Ռազմավարական վերանայման եզրահանգումների իրագործմանն օժանդակող խորհրդատվական խմբի այցի արդյունքներն ամփոփվել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում Օհանյանը բարձր է գնահատել խորհրդատվական խմբի աջակցությունը, նախանշվել են նաև հետագա ջանքերի կենտրոնացման ուղղությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG