Մատչելիության հղումներ

logo-print

Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այսօր բերման է ենթարկվել Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժին հուլիսին Սևանում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ սեպտեմբերի 5-ին հարուցված քրեական գործի շրջանակներում:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ղուկասյանն արդեն ազատ է արձակվել: Ըստ Կոմիտեից ստացված տեղեկատվության՝ քաղաքապետին հարցաքննելու անհրաժեշտություն էր առաջացել: Քննիչն օրենքով սահմանված կարգով նրան հրավիրել էր հարցաքննության, սակայն Ղուկասյանը չէր ներկայացել, ու պատշաճ կարգով չէր իրազեկել չներկայանալու պատճառները: Ուստի, նրան բերման ենթարկվելու որոշում էր կայացվել:

Այսօր Ռուդիկ Ղուկասյանն իր փաստաբանի հետ ներկայացել է վարույթն իրականացվող մարմին, ու պարտավորվել, որ ավելի ուշ կգա՝ առաջին հրավերի դեպքում: Սևանի քաղաքապետը հեռացել է՝ պատճառաբանելով, որ զբաղված է ընտրական գործերով:

Քննչական կոմիտեն ավելի ուշ նրան կհրավիրի հարցաքննության՝ վկայի կարգավիճակով:

Հոկտեմբերի 2-ին Սևանում քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն: Թեկնածուները երեքն են՝ բերման ենթարկված գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը, «Սևան ազգային պարկի» տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանը և անկուսակցական Արա Սմբատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG