Մատչելիության հղումներ

logo-print

Խոշոր հրդեհ Մոսկվայում. զոհվել է 8 հրշեջ


Ռուսաստան - Հրդեհը Մոսկվայում, 23-ը սեպտեմբերի, 2016թ․

Ռուսաստան - Հրդեհը Մոսկվայում, 23-ը սեպտեմբերի, 2016թ․

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկություն է ստացվել, որ երեկ ժամը 18:23-ին (Երևանի ժամանակով) հրդեհ է բռնկվել Մոսկվայի հյուսիսարևելյան հատվածում` Ամուրսկայա փողոցի թիվ 1 հասցեում գտնվող պլաստմասե իրերի մոտ 16 հազար քառակուսի մետր մակերեսով պահեստում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Ժամը 21:56-ին հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 4 կանչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:01-ին, մարվել` 08:44-ին: Այրվել է պահեստի մոտ 4 հազար քառակուսի մետր մակերեսով տարածք: Հրշեջները կանխել են պահեստում գտնվող գազի 30 բալոնի պայթյունը և շուրջ 60 կիլոգրամ ամոնիակի արտահոսքը դեպի բնակելի շենքերի տարածք` դրանք արագորեն դուրս բերելով այրվող շինության տարածքից: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՌԴ ԱԻՆ 300 աշխատակից և 100 միավոր տեխնիկա», - ասված է հաղորդագրությունում:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս զոհվել է ՌԴ ԱԻՆ 8 աշխատակից: «Նրանք առաջիններից էին հասել դեպքի վայր և աշխատում էին այրվող շինության տանիքում, որի փլուզման հետևանքով հրշեջները հայտնվում են այրվող պահեստի ներսում և զոհվում», - նշված է հաղորդագրությունում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը ցավակցական հեռագիր է հղել ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուչկովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG