Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգություն»-ը միանում են Արդարության արշավին


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը միանում են Արդարության արշավին:

«Ուրախ եմ «Ժառանգություն» կուսակցության անունից միանալ «Արդարություն Հայաստանում» արշավին, որի մեկնարկը տվեցին Սերժ Թանգյանը, Վահե Բերբերյանը, Ատոմ Էգոյանը և այլ մտավորականներ համայն աշխարհից», - ասված է Հովհաննիսյանի այսօր տարածած հայտարարությունում:

«Ի նշան համերաշխության այդ նախաձեռնությանը և հաշվի առնելով հանրապետության վերջին 25 տարվա իրողությունները, մենք իրավամբ հպարտանում ենք մեր հավաքական ձեռքբերումներով և շատ ավելին ենք ակնկալում գալիք սերունդների համար: Որպեսզի նրանք կարողանան ներդնել իրենց ստեղծագործական ողջ ներուժը և մեր պետությունը դարձնել ժամանակակից, մրցունակ ու շատ ասպարեզներում առաջատար: Դա թույլ կտա կերտելու բացառապես Նոր Հայաստան՝ ազատ ու արդար, ժողովրդավար ու ինքնիշխան, աշխարհի բոլոր հայերի միասնական ներգրավմամբ՝ իրավունքով ղեկավարվող ծաղկուն Հայրենիք», - ընդգծում է «Ժառանգության» առաջնորդը:

«Սա մեր սեփական ազգային ստուգատեսն է, որը պետք է անցնենք արժանապատվությամբ ու առաքինությամբ՝ և՛ նրանց անունից, ովքեր կռվեցին ու ընկան, և՛ հանուն նրանց, ովքեր ապրելու ու առաջնորդելու են վաղը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG