Մատչելիության հղումներ

Քերրին Մոսկվայից պահանջում է դադարեցնել Հալեպի ռմբակոծությունը


Սիրիա - Օդային հարվածների հետևանքները Հալեպի՝ ապստամբների կողմից վերահսկվող Անսարի թաղամասում, 23-ը սեպտեմբերի, 2016թ․

Սիրիա - Օդային հարվածների հետևանքները Հալեպի՝ ապստամբների կողմից վերահսկվող Անսարի թաղամասում, 23-ը սեպտեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին պաշտոնական Մոսկվայից պահանջել է դադարեցնել Հալեպի շրջանում իրականացվող օդային հարվածները: Այս մասին Քերրին հայտարարել է Սիրիային աջակցության միջազգային խմբի` Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ:

«Ավիացիոն հարվածների դադարեցումը Սիրիայի հարցում խաղաղ երկխոսության վերսկսման գլխավոր նախապայմանն է», - ասել է Քերրին:

Reuters լրատվական գործակալության տեղեկություններով, Հալեպի` զինված ընդդիմության ձեռքում գտնվող թաղամասերի ռմբակոծությունները այսօր ևս շարունակվել են: Դրանց մասնակցել է առնվազն հինգ ռազմական ինքնաթիռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG