Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» մի խումբ անդամների խափանման միջոցը երկարաձգվեց


Արխիվ -- «Սասնա ծռեր» խմբի անդամները լուսանկարվում են ՊՊԾ գնդի տարածքի մոտ
Արխիվ -- «Սասնա ծռեր» խմբի անդամները լուսանկարվում են ՊՊԾ գնդի տարածքի մոտ

Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց երկու ամսով երկարաձգել հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամներ Արայիկ Խանդոյանի, Պավել Մանուկյանի, Գագիկ Եղիազարյանի և Գառնիկ Հովսեփյանի կալանքը:

Պաշտպանների պնդմամբ՝ բոլոր դեպքերում էլ դատարանը հիմնվել է քննիչի միջնորդության վրա, որտեղ քննիչը կասկածներ է հայտնում, որ նրանք, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտեն նախաքննությանը, կթաքնվեն նախաքննությունից:

Այսօր ողջ օրվա ընթացքում դատարանի շենքին հարակից տարածքում «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատները, աջակիցները բողոքի ակցիաներ էին անցկացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG