Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններում պատգամավորության թեկնածուներ Փոլադ Խալիկովն ու Վեփխիա Գուրգենիշվիլին ձեռնամարտի են բռնվել «Քվեմո Քարթլի» հեռուստատեսության ուղիղ եթերում անցկացվող բանավեճի ժամանակ:

Խալիկովը, ով ներկայացնում է «Արդյունաբերական» քաղաքական դաշինքը, «Ժողովրդավարական շարժման» անդամ Գուրգենիշվիլիին «տականք» է անվանել: Ի պատասխան՝ Գուրգենիշվիլին նրա ուղղությամբ գրիչ է նետել, ինչն էլ հանգեցրել է ձեռնամարտի:

Հեռուստաստուդիայի աշխատակիցները ստիպված են եղել միջամտել և բաժանել քաղաքական գործիչներին:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 8-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG