Մատչելիության հղումներ

Մերաբիշվիլին պատգամավորին ծեծելու գործով դատապարտվեց 6 տարի 9 ամսվա ազատազրկման


Վանո Մերաբիշվիլի, արխիվ
Վանո Մերաբիշվիլի, արխիվ

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին մեղավոր է ճանաչել 2005 թվականին խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով և նրան դատապարտել 6 տարի 9 ամսվա ազատազրկման։

Նշենք, որ այս գործով են անցնում նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, նախարարության հատուկ օպերատիվ դեպարտամենտի նախկին ղեկավար Էրեկլի Կոդուան։ Սաակաշվիլին նշված է որպես հանցագործության կազմակերպիչ:

Ըստ Վրաստանի դատախազության, 2005 թվականի հունիսի 29-ին պատգամավոր, գործարար Վալերի Գելաշվիլին «Ռեզոնանս» թերթում հոդված է հրապարակել, որում քննադատել է Սաակաշվիլիին, մեղադրել է նրան իր ունեցվածքը վերցնելու մեջ, վիրավորական արտահայտություն է արել Սաակաշվիլիի անձնական կյանքի մասին:

Դատախազությունը պնդել է, որ Գելաշվիլիին պատժելու նպատակով պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին հանձնարարել է հաշվեհարդար տեսնել պատգամավորի հետ, սակայն վերջինս հրաժարվել է:

Սաակաշվիլին դիմել է ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին: Ըստ դատախազության՝ ներքին գործերի նախարարության հատուկ օպերատիվ ծառայությունների ղեկավար Էրակլի Կոդուան իրականացրել է հանձնարարությունը: Հատուկ ջոկատայինները Թբիլիսիում շրջափակել են պատգամավորի ավտոմեքենան, հարձակվել նրա վրա և հրազենի խզակոթերով դաժան ծեծեի ենթարկել Վալերի Գելաշվիլիին ու նրա հետ գտնվող մարդկանց: Գելաշվիլին գանգուղեղային վնասվածք է ստացել ու դեմքի ոսկորների ու ծնոտի բազմաթիվ կոտրվածքներ:

Նշենք, որ երեք այլ քրեական գործերով Մերաբիշվիլին արդեն ճաղերի հետևում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG