Մատչելիության հղումներ

ՀՔԾ․ Էջմիածնի ավագանու թեկնածուի դեմ ոտնձգություններ կատարած անձը կալանավորվել է


Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ զուգորդված Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրյալ, Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այդ մասին հաղորդում է ՀՔԾ-ն:

Հաղորդագրության համաձայն, նախաքննության ընթացքում իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիշյալ հանցագործությունները կատարած նաև մյուս անձանց շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՔԾ-ն հիշեցնում է՝ Էջմիածնի ավագանու թեկնածուն հաղորդում էր տվել այն մասին, որ սեպտեմբերի 16-ին ժամը 21:50-ի սահմաններում մի խումբ անձինք Էջմիածին քաղաքում բռնություն են գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան ու տեղափոխել ամայի տարածք, որտեղ շարունակել են բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրություններին մասնակցելուց:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG