Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը վերսկսում է մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիային


ՄԱԿ-ի ավտոմեքենաները Թուրքիայից մուտք են գործում Սիրիա, 16-ը սեպտեմբերի, 2016թ․
ՄԱԿ-ի ավտոմեքենաները Թուրքիայից մուտք են գործում Սիրիա, 16-ը սեպտեմբերի, 2016թ․

ՄԱԿ-ը հայտարարել է, թե վերսկսում է մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիային, որն ընդհատվել էր շաբաթասկզբին, երբ Հալեպի մերձակայքում հումանիտար ավտոշարասյուն էր ռմբակոծվել, տասնյակ մարդիկ էին զոհվել:

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները շարունակում են միմյանց մեղադրել միջադեպի համար՝ պնդելով, թե ունեն համապատասխան ապացույցներ:

Մինչ այդ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է անում ոչ-թռիչքային գոտի սահմանել Հյուսիսային Սիրիայի որոշ հատվածներում: Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, թե առաջարկն արդյունավետ չի համարում:

Ակնկալվում է, որ կողմերն այսօր կշարունակեն սիրիական ճգնաժամի շուրջ քննարկումները Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG