Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ և քննարկել համահայկական նշանակություն ունեցող տարբեր հարցեր:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, իր ելույթում Սահակյանը նշել է. - «Մեր բոլոր հաղթանակները համայն հայության հաղթանակներն են, որովհետև դրանք կերտվել են միասնաբար: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասին ենք, կարող ենք լուծել ցանկացած խնդիր, հաղթահարել ցանկացած դժվարություն: Մեր միասնությունը ինչպես Հայրենիքի զարգացման ու զորացման, այնպես էլ Սփյուռքի հարատևման, նրա ազգային ինքնության պահպանման հիմնական գրավականներից է: Այս ամենի մեջ կարևորագույն դերակատարություն ունի Մայր Հայաստանը, որը մեր եռամիասնության կորիզն է, այն առանցքը, որն իր շուրջն է համախմբում համայն հայությանը», - ընդգծել է Սահակյանը:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին է հանձնել Տիգրան Մեծի շքանշան՝ Արցախի պետականության կայացման և ամրապնդման, համազգային նշանակության կարևորագույն խնդիրների լուծման գործում ներդրած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG