Մատչելիության հղումներ

logo-print

Լուկաշենկո. «Ռուսաստանը փորձում է ճնշել մեզ»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

«Բելառուսը կօպտիմալացնի իր մասնակցությունը Ռուսաստանի հետ ինտեգրացիոն բոլոր նախագծերին», - Ռուսաստան-Բելառուս միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք այժմ մանրակրկիտ կերպով վերլուծում ենք նախևառաջ Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցության ձևաչափը: Այդ միության շրջանակներում խախտվում են ձեռք բերված բոլոր համաձայնությունները», - ասել է Բելառուսի նախագահը:

«Արդեն մի քանի ամիս է ինչ չենք կարողանում համաձայնություն կայացնել գազի գնի շուրջ: Դրա պատճառով Ռուսաստանը նվազեցրել է Բելառուս նավթի մատակարարումների ծավալը: Մենք դա որպես ճնշում ենք ընկալում», - ընդգծել է Լուկաշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG