Մատչելիության հղումներ

Հայկ Գևորգյան․ Փոփոխությունները պետք է լինեն արմատից


Հայկ Գևորգյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Հայկ Գևորգյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Միանշանակ է, որ առանց քաղաքական փոփոխությունների տնտեսությունում բան չի փոխվելու: Այսպիսի համոզմունք հայտնեց տնտեսագետ Հայկ Գևորգյանը՝ «Ազատության» հետ զրույցում խոսելով Հայաստանի նոր կառավարությունում առաջին նշանակումների մասին:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ կառավարության նոր կազմը բեկում մտցնի և ի վերջո ոտքի կանգնեցնի տնտեսությունը, Գևորգյանը արձագանքեց․ - «Ճիշտն ասած, ես շատ կուզենայի, որ Հայաստանում նաև տնտեսական վիճակը, սոցիալ-տնտեսական վիճակը կախված լիներ առանձին նախարարներից կամ ամբողջ կառավարության կազմից, որովհետև այդ դեպքում կստացվեր, որ մենք եթե հավաքում ենք մի լավ կառավարություն, նշանակում ենք մի լավ վարչապետ, դրանով բոլոր հարցերը լուծվում են: Ցավոք սրտի, պիտի արձանագրենք, որ այդպես չէ, որովհետև այստեղ խնդիրը կառավարության մեջ չի, անձերի մեջ՝ առավել ևս»:

«Ընդհանրապես, կառավարությունը մի օղակ է ընդամենը իշխանության մեջ, որը կա՛մ պիտի իշխանության արածների հետևից հետքերը մաքրի, ինչով որ զբաղվել են մինչև հիմա, կա՛մ ինչ-որ ծրագրեր ներկայացնի ուղղակի PR-ի համար՝ գեղեցիկ ճառեր գրեն, գեղեցիկ ցուցանիշներ նկարագրեն, բայց որևէ արմատական քայլ կառավարությունից ես չեմ սպասում», - ընդգծեց տնտեսագետը:

«Ես անձամբ ճանաչում եմ Վաչե Գաբրիելյանին ու Վարդան Արամյանին, մյուս երեքին [նորանշանակ նախարարներին] չեմ ճանաչում, պարկեշտ, շատ լավ անձնավորություններ են, բայց դա շատ շատ շատ շատ քիչ է՝ արմատական փոփոխություններ անելու Հայաստանում, որովհետև Հայաստանում չկա փոփոխության այլ տարբերակ արդեն՝ պիտի փոփոխությունները լինեն արմատից», - ասաց Հայկ Գևորգյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG