Մատչելիության հղումներ

ՀՀ և ԼՂ նախագահները, հայոց երկու կաթողիկոսները այցելել են Եռաբլուր


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG