Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը ժամանակավոր կդադարեցնի մարդասիրական օգնությունը Սիրիային


Սիրիա- Հալեպ, 20-ը սեպտեմբերի, 2016թ

Սիրիա- Հալեպ, 20-ը սեպտեմբերի, 2016թ

ՄԱԿ-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիային՝ նախօրեին Հալեպի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո, որոնց հետևանքով, ըստ հաղորդումների, զոհվել է առնվազն 12 մարդ:

Միջազգային կազմակերպությունը հայտարարում է, թե այս որոշման մասին տեղյակ է պահել Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին, որոնք ավելի վաղ համաձայնության էին եկել Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ:

Վաշինգտոնի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմությունը պնդում է, թե ռմբակոծությունն իրականացրել են իշխող վարչակազմի ու Ռուսաստանի ինքնաթիռները, Մոսկվան առայժմ ստուգում է այդ տեղեկությունները, հաղորդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին հայտարարել էր, թե Վաշինգտոնը վրդովված է և պատրաստվում է հարցը բարձրացնել անմիջապես ռուսների հետ հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG