Մատչելիության հղումներ

«Բալասանյան դաշինք»-ի նախընտրական շտաբը դադարեցնում է քարոզարշավը


Սամվել Բալասանյան, արխիվ

Սամվել Բալասանյան, արխիվ

«Բալասանյան դաշինք»-ը հայտարարում է, որ Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով «Բալասանյան դաշինք»-ի նախընտրական շտաբը դադարեցնում է քարոզարշավը։

«Հայտնում ենք մեր խոր ցավակցությունը և զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին», - ասված է հաղորդագրությունում:

Գյումրիում հրազենային վիրավորումից մահացել է հոկտեմբերի 2-ին քաղաքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի չորս որդիներից մեկը՝ Արշակ Գրիգորյանը: Արշակ Գրիգորյանը գլխի թափանցիկ միջանցիկ հրազենային վնասվածք է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG