Մատչելիության հղումներ

ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառում Սանկտ Պետերբուրգում՝ ԱԺ փոխնախագահի մասնակցությամբ


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վաղը Տավրիդյան պալատում կմասնակցի Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես-միջոցառմանը, որտեղ հանդես կգա ելույթով:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նույն օրը Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարության, ինչպես նաև հայկական համայնքի ուղեկցությամբ կայցելի Կոմիտաս վարդապետի հուշարձան:

Հիշեցնենք՝ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-20-ը Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի կազմում Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ էր իրականացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG