Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի դեսպանը շնորհավորում է Հայաստանի անկախության 25-ամյակը


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե, արխիվ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե, արխիվ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ուղերձ է հղել Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ:

«Սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 25-րդ տարեդարձը: Երեքհազարամյա ազգը, որն իր պետականությունը կորցրել էր շատ դարեր առաջ, իր տեղը վերագտավ միջազգային հանրության գրկում», - ասված է, մասնավորապես, ուղերձում, որը տրամադրել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից:

«Որպես Ֆրանսիայի դեսպան, ցանկանալով աշխուժացնել մեր ժողովուրդների միջև առկա խորը և վաղեմի բարեկամության կապը, շնորհավորում եմ Հայաստանի ղեկավարներին և նրա քաղաքացիներին անցած ճանապարհի համար և մեծ հաջողություններ մաղթում նրանց ավելի արդար, ավելի ապահով և ավելի բարեկեցիկ հասարակության կերտման գործում», - իր ուղերձում գրել է դեսպան Շարպանտիեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG