Մատչելիության հղումներ

Իրանում լրագրող է ձերբակալվել


Ukraine – Prison, jail
Ukraine – Prison, jail

Թեհրանում ձերբակալվել է «Շարժ» օրաթերթի լրագրողը: Ձերբակալության պատճառները դեռ պարզ չեն:

Կիսապաշտոնական «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սադրա Մոհաղեղը ենթադրաբար զեկույցներ է պատրաստել Իրանում տիրող իրավիճակի մասին «հակահեղափոխական» լրատվամիջոցի համար:

Միջազգային տարբեր զեկույցների պնդմամբ՝ Իրանում լրագրողները աշխատում են վախի և գրաքննության մթնոլորտում: Այս տարվա ապրիլին 5-10 տարվա ազատազրկման դատապարտվեցին 4 լրագրողներ՝ «օտար կառավարությունների հետ համագործակցելու և ազգային անվտանգությունը վտանգելու» մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG