Մատչելիության հղումներ

Մերկելը ընդունում է իր պատասխանատվությունը Բեռլինում ՔԴՄ-ի պարտության համար


Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարության հանդիպման ժամանակ, Բեռլին, 19-ը սեպտեմբերի, 2016թ․

Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարության հանդիպման ժամանակ, Բեռլին, 19-ը սեպտեմբերի, 2016թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է իր պատասխանատվությունը Բեռլինի ընտրություններում Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) «դառը պարտության համար»:

Պաշտոնական տվյալներով, կանցլերի ղեկավարած կուսակցությունը ամենավատ արդյունքի է հասել մայրաքաղաքում՝ ստանալով ձայների ընդամենը 17.6 տոկոսը:

Լրատվամիջոցների հետ զրույցում Մերկելը նշել է, որ սխալներ է թույլ տվել միգրանտների ճգնաժամի հարցում: «Եթե կարողանայի, ժամանակը շատ շատ տարիներով ետ կտայի՝ ավելի լավ պատրաստվելու համար», - ասել է նա:

Ընտրություններում առավելության են հասել սոցիալ-դեմոկրատները: Պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան կմտնի նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը, որը հայտնի է միգրանտների դեմ քաղաքականությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG