Չեչնիայում անցկացված ընտրություններում, նախնական տվյալներով, ռուսաստանյան այդ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը վերընտրվել է՝ ստանալով ձայների շուրջ 97 տոկոսը:
Նրա երկու մրցակիցները անգամ ձայների երկու տոկոս չեն ստացել:
Կադիրովը ղեկավարում է Չեչնիան 2007 թվականից: Ընդդիմադիրները մեղադրում են նրան մարդու իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ մարդկանց առևանգելու, կտտանքների ենթարկելու և Լինչի դատաստանի ենթարկելու համար: