Մատչելիության հղումներ

Միջազգային դիտորդներ․ Պետդումայի ընտրություններն անցել են սահմանափակումներով, բայց նախորդներից թափանցիկ էին


Ռուսաստան - ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Իլկա Կաներվան մոսկովյան ընտրատեղամասերից մեկում, 18-ը սեպտեմբերի, 2016թ․
Ռուսաստան - ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Իլկա Կաներվան մոսկովյան ընտրատեղամասերից մեկում, 18-ը սեպտեմբերի, 2016թ․

Ռուսաստանում Պետդումայի ընտրություններն անցել են իրավական սահմանափակումներով, լրատվամիջոցները պետական հսկողության տակ պահելով, քաղաքացիական հասարակության իրավունքների սահմանափակումներով և բազմաթիվ ընթացակարգային թերություններով: Այս մասին հայտարարել են միջազգային դիտորդները՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ այս ընտրություններն ավելի թափանցիկ էին, քան նախորդները:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդական աառքելության ղեկավար Իլկա Կաներվայի խոսքով՝ սա կարևոր քայլ էր, սակայն դեռ խնդիր է իրավական սահմանափակումների հարցը:

Ձայների 95 տոկոսի հաշվարկով՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Պետդումայի 450 աթոռից կզբաղեցնի 343-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG