Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին՝ անձրևներ և ամպրոպներ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 20-ին, սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 22-ին՝ հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 23-ին, 24-ի գիշերը՝ ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում:

Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 22-24-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 21-22-ը` երեկոյան ժամերին, սեպտեմբերի 23-ին, 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է տեղումների դադար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG