Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների երկու դեպքով քրգործ է հարուցվել


Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Տավուշի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրն ու դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված տեղեկությունների հիման վրա 2 դեպքով հարուցվել են քրեական գործեր:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, տարբեր բնույթի 119 տեղեկատվություն է ստացվել, որոնցից 116-ով նախապատրաստվում են նյութեր, 1 նյութով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG