Մատչելիության հղումներ

Այսօր Նյու Յորքում մեկնարկել է փախստականների խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի միջազգային համաժողովը, որի մասնակցիները պետք է համատեղ հռչակագիր ընդունեն` կոչ անելով կազմակերպության 193 անդամ պետություններին ուղիներ որոնել խնդրի համատեղ լուծման համար:

Վաղը գագաթաժողովի մասնակիցներին ելույթով կդիմի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Համաժողովի կազմակերպիչները ընդգծում են, որ աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային 21 միլիոն ցուցանիշին․ փախստականների նման քանակություն վերջին անգամ արձանագրվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG