Մատչելիության հղումներ

ԸՍՏ Ռուսաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների, Պետդումա են անցել ավանդական չորս կուսակցությունները


Ըստ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առավոտվա տվյալների, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է սահմանադրական մեծամասնություն Ռուսաստանի խորհրդարանում՝ հավքելով 54.5 տոկոս ձայն։

Կենտրոնական ընտրական հանձնաժաղովը դեռ հաշվել է ընտրաթերթիկների շուրջ 75 տոկոսը։

Ըստ նախնական տվյալների, Պետդումա են անցել ավանդական չորս կուսակցությունները՝ «Եդինայա Ռոսիա»-ն, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը և Սերգեյ Միրոնովի ղեկավարած «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը։

Լիբերալ-դեմոկրատական և Կոմունիստական կուսակցությունները գրեթե ձայների նույն տոկոսն են ստացել, յուրաքանչյուրը՝ 13-ից 14 տոկոս, իսկ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն հավաքել է 6 տոկոսից քիչ ավելի ձայն։

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG