Մատչելիության հղումներ

logo-print

ՄԻՊ-ն իր արձանագրած ընտրախախտումների մասին տվյալներն ուղարկել է Դատախազություն


Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում այսօր ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու, ընտրատեղամասերում բախումների, կրկնաքվեարկությունների և այլ խախտումների դեպքեր:

Մասնավորապես՝ Աշտարակի 14/5, Արմավիրի 20/1, Տեղ գյուղի 37/5, Ապարանի 14/3 և մի քանի այլ ընտրատեղամասերում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտման, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի գործունեությանը խոչընդոտելու, ընտրատեղամասից քվեարկության պարագաների դուրս բերման և խախտման մասին հրապարակումներ:

Բացի այդ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, Արմավիրի մարզի Փարաքար և Արարատի մարզի Դեղձուտ գյուղական համայնքներում, ինչպես նաև Աշտարակ քաղաքի 14/5 տեղամասում արձանագրվել են նաև ընտրական կաշառքի մասին տվյալներ:

Նշված տվյալները՝ համապատասխան հրապարակումների հետ միասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG