Մատչելիության հղումներ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է տարածել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հրապարակման վերաբերյալ, որում նշել է, որ ԿԸՀ-ն ըստ անհրաժետության, քննարկումներ ունենում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների և ոչ երբեք տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ:

ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, պարզաբանման մեջ նշված է.

«Քաղաքացի դիտորդ նախաձեռնության հորդորի կապակցությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովը լիարժեք ծանոթ է ընտրական օրենսգրքի պահանջներին և օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող, այդ թվում՝ ուրիշի անվան տակ քվեարկելու որևէ խորհրդատվություն որևէ մեկի չի տրամադրել ու չի էլ կարող տրամադրել և այդ կապակցությամբ որևէ հորդորի կարիք չունի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, քննարկումներ ունենում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների և ոչ երբեք տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ: Հիշատակված հարցի վերաբերյալ որևէ քննարկում անգամ տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է նշվածի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մոտեցումներին, ապա դրա պատասխանը պարունակվում է հենց նախաձեռնության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ:

Հարկ է նկատել նաև, որ «այլ անձանց փոխարեն քվեարկելու հետ» կապված հիշյալ նախաձեռնության կայքի տեղեկությունների համաձայն անգամ նկարագրված է «այլ անձի փոխարեն քվեարկելու» մի քանի դեպք, որոնցից մեկի պարագայում հենց դիտորդներն են փաստում այլ անձի փոխարեն քվեարկելը թույլ չտալու հանգամանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG