Մատչելիության հղումներ

Բախումներ Բաքվում ընդդիմության աջակիցների և ոստիկանության միջև


Շաբաթ օրը երեկոյան Ադրբեջանի մայրաքաղաքում՝ Բաքվում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության կողմնակիցների և ոստիկանության ուժերի միջև: Բախումները սկիզբ են առել ընդդիմադիր ուժերին միավորող Ազգային խորհրդի հանրահավաքի ավարտին: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հանրահավաքի շուրջ 30 մասնակիցներին, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ համագործակցող երկու լրագրողների:

Ընդդիմությանակցիայի մասնակիցները բողոքում էին սեպտեմբերի 26-ին նշանակված սահմանադրականփոփոխությունների հանրաքվեի դեմ: Ընդդիմադիրների համոզմամբ, փոփոխությունները միտված են հավերժացնելու Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի իշխանությունը Ադրբեջանում: Այսօր արդեն սահմանադրական փոփոխությունների դեմ Բաքվումհանրահավաք է անցկացրել «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG