Մատչելիության հղումներ

logo-print

Արարատի մարզի Կանաչուտում համայնքապետի պաշտոնի համար երկու թեկնածուներ են առաջադրվել՝ արդեն 22 տարի համայնքը ղեկավարող, հանրապետական Լյովա Ասատրյանը և անկուսակցական Նարինե Քարամյանը:

Առավոտյան ընտրատեղամասում քաշքշուկ է եղել երկու կողմերի աջակիցների միջև: Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց Նարինե Քարամյանի ամուսինը, ով նաև հանձնաժողովի անդամ է գործող գյուղապետի վստահված անձինք հարձակվել են ընտրատեղամաս մտած Քարամայանի աջակցի վրա: Միայն ոստիկանության միջամտությունից հետո է հնարավոր եղել հարթել միջադեպը:

Նույն միջադեպի մասին, սակայն, հանրապետական թեկնածու Լյովա Ասատրյանը այլ բան հայտնեց՝ հերքելով, թե քաշքշուկ հրահրողներն իր վստահված անձինք են եղել:

Ընտրատեղամասի նախագահի խոսքով տեղամասում մթնոլորտը լարված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG