Մատչելիության հղումներ

logo-print

Երևան-Էջմիածին ավտոճանապարհի միջադեպի առնչությամբ մեկ անձ ձերբակալվել է․ ՔԿ


Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեկ անձ է ձերբակալվել։

«Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել միջադեպին մասնակից երեք` «Վազ 21-06», «Լեքսուս» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներում. հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։ Միջադեպին մասնակից անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում քաղաքացի Կ.Արմենակյանի բնակարանում հայտնաբերվել է ռազմամթերք, և նա սեպտեմբերի 18-ին ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կասկածանքով»։

Քննչական կոմիտեից նաև տեղեկացնում են, որ 6 անձանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, բացի այդ, նրանցից վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ՝ կրակոցի արգասիքների առկայությունն ստուգելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG