Մատչելիության հղումներ

Ծաղկահովիտում քաղաքացիները ընտրատեղամաս են գալիս «Միայնակ Գայլ»-ի շապիկներով


Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 14/1 ընտրատեղամասում մեծ ակտիվություն է: Այստեղ ընտրում են համայնքապետի և ավագանու անդամների: Ընտրողները 10-15 րոպեով հերթ են կանգնում դպրոցի մուտքի մոտ, որպեսզի ներս գնան և կատարեն իրենց ընտրությունը: Շատերը ընտրության են գալիս են Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլ»-ի շապիկով և նշում են, որ եկել են հերոսին ընտրելու:

Մյուս թեկնածուն Հանրապետական կուսակցության թեկնածու, ներկայիս գյուղապետ Երվանդ Խաչատրյանն է: Նա հայտարարում է, որ վստահ է, որ ինքն է հաղթելու, քանի որ գյուղում 100-ից ավելի կուսակից ընկերներ ունի, ովքեր իրենց ընտանիքի անդամների հետ իրեն են ընտրելու: Ծաղկահովիտ համայնքում ընտրելու իրավունք ունեցող 1609 քաղաքացի կա: Այս պահի դրությամբ 500-ից ավելին արդեն ընտրել են:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, ով այժմ գտնվում է կալանավայրում, իր թեկնածությունն է առաջադրել համայնքապետի պաշտոնի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG