Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Երևանի որոշ հատվածներում երթևեկությունը կդադարեցվի


Ճանապարհային ոստիկանության մեքենա, արխիվ
Ճանապարհային ոստիկանության մեքենա, արխիվ

Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի փորձերի անցկացման ընթացքում վաղը ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը Երևանի ներքոհիշյալ հատվածներում.

ժամը 5-16-ը՝ Սարյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Իտալիայի, Բեյրութի, Վազգեն Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան և Նալբանդյան փողոցները՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում, ինչպես նաև Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակն ընկած ճանապարհահատվածում,

ժամը 11-16-ը՝ Խանջյան փողոցի՝ Սայաթ-Նովայի պողոտայից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը, Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Ագաթանգեղոսի փողոցը։

Զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման անհրաժեշտությունից ելնելով, քաղաքապետարանը խնդրում է տրանսպորտային միջոցներ չկայանել Սարյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոսի փողոց ընկած ճանապարհահատվածում։

«Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված օրերին կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով», - փոխանցում է քաղաքապետարանը՝ ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով երևանցիների ներողամտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG