Մատչելիության հղումներ

Քրգործ՝ Էջմիածնի ավագանու թեկնածուին առևանգելու դեպքի առթիվ


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում

ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա այսօր Հայաստանի գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Միաժամանակ հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցներ՝ ուղղված հնարավորինս սեղմ ժամկետում հանցանք կատարած անձանց և հանցագործության բոլոր հանգամանքների բացահայտմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG