Մատչելիության հղումներ

Խորհրդատվություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների միջև


ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյան, արխիվ
ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյան, արխիվ

Երեկ Ֆրիբուրգում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, շվեյցարականը՝ արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեն:

Կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգի, առևտրատնտեսական, հյուպատոսական, իրավապայմանագրային ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է Շվեյցարիայի զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվող ծրագրերի շարունակումը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG