Մատչելիության հղումներ

logo-print

Բուրչուլաձե. Հարկավոր է օրինականացնել մարիխուանայի վաճառքը


Պաատա Բուրչուլաձե, արխիվ

Պաատա Բուրչուլաձե, արխիվ

«Մարիխուանան պետք է վաճառել դեղատներում` օրինական հիմունքներով». - նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանում ընթացող նախընտրական արշավի առաջատարներից մեկը` «Պետություն հանուն ժողովրդի» դաշինքի ղեկավար, օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն:

«Մարիխուանան պետք է վաճառեն դեղատները, այլ ոչ թե վերավաճառողները: Դա նորմալ եվրոպական պրակտիկա է` բնորոշ այնպիսի երկրներին, ինչպիսին են Նիդերլանդներն ու Ավստրիան», - ասել է նա:

Բուրչուլաձեի դաշինքը, վերջին հարցումների համաձայն, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շարքում երրորդ տեղում է, այն կարող է ստանալ քվեների 8-10 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG