Մատչելիության հղումներ

Հայաստանը Ալիևին «ձանձրացրել է իր բողոքներով»


Ղրղըզստան - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովում, 16-ը սեպտեմբերի, 2016թ․
Ղրղըզստան - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովում, 16-ը սեպտեմբերի, 2016թ․

«Հայաստանը ձանձրացրել է միջազգային կառույցներին իր բողոքներով», - երեկ Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում հակադարձելով Սերժ Սարգսյանի ելույթին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իրավիճակը, ըստ նրա «շատ պարադոքսալ է»: «Հայաստանն է, որ օկուպացրել է ինքնիշխան պետության տարածքը, խախտում է տարածքային ամբողջականության սկզբունքը, հետո էլ 20 տարի շարունակ զբաղվում է բանակցային գործընթացի իմիտացիայով: Հայաստանն օգտագործում է Մինսկի խմբի ձևաչափը բանակցություններին անժամկետ բնույթ հաղորդելու համար: Հայերը խաղաղություն չեն ցանկանում, նրանք ուզում են մշտապես պահել մեր տարածքներն իրենց վերահսկողության տակ և Ադրբեջանին մեղադրել ինչ-ինչ խախտումներում: Մենք տուժող կողմն ենք», - ասել է Ալիևը` դիմելով ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG