Մատչելիության հղումներ

logo-print

Լոնդոնը կարգելափակի ԵՄ բանակ ստեղծելու փորձերը


Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոն, արխիվ

Մեծ Բրիտանիան արգելափակելու է Եվրամիության միասնական բանակ ստեղծելու մասին որոշումը: Այս մասին The Times պարբերականին տված հարցազրույցում ասել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:

«Քանի դեռ Մեծ Բրիտանիան պաշտոնապես հանդիսանում է Եվրամիության անդամ, Լոնդոնը կարգելափակի նման որոշում կայացնելու ցանկացած փորձ», - հայտարարել է բրիտանական պաշտպանական գերատեսչության ղեկավարը` մեկնաբանելով երեկ Բրատիսլավայում ԵՄ անդամ պետությունների ղեկավարների համաժողովի ընթացքում կայացված որոշումը: Դրա համաձայն՝ «Եվրոպական ընդհանուր զինված ուժեր» ստեղծելու մասին համաձայնագիրը նախատեսված է ստորագրել 2017 թվականի հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG