Մատչելիության հղումներ

Պաշտոնական Մոսկվան այժմ ուսումնասիրում է Կիևում Ռուսաստանի դեսպանության շենքի վրա անցած գիշեր տեղի ունեցած հարձակման մասին տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները` ընդգծելով, որ եթե շրջանառվող տեղեկատվությունը հաստատվի, «անհապաղ պատասխան միջոցներ կձեռնարկվեն»:

Այսօր առավոտյան Reuters գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են անհայտ անձինք գնդակոծում Կիևի կենտրոնում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հրավառության համար նախատեսված պայթուցիկներով: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG