Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն ավարտեց այցը Ղրղըզստան


Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվականի

Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղըզստան:

Առավոտյան Հայաստանի նախագահը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ այցելել է Արաշան համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել: Պատվիրակությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել նաև Ղրղըզստանում 1916 թվականի ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին:

Նրանք այնուհետև այցելել են «Գազպրոմը երեխաներին» ծրագրի շրջանակում կառուցված սպորտային համալիր, ծանոթացել ստեղծված պայմաններին, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG